Զոհված զինծառայողների ծնողների պահանջը մեկն է՝ բացահայտում. «Հրապարակ»

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ Հայոց բանակի կազմավորման 22-ամյակին նվիրված տոնական համերգ էր, որին ներկա էր իշխանական ողջ վերնախավը՝ նախագահ Սերժ Սարգսյանը, նախարարներ, այլ պաշտոնատար անձինք։ Այդ նույն ժամանակ Ազատության հրապարակում բողոքի ակցիա Էին անում «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները՝ բանակում շարունակվող բռնությունների և սպանությունների դեմ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը ցանկանում էին տեսնել համերգի մասնակից պաշտոնյաներին, մասնավորապես պաշտպանության նախարարին և ՀՀ նախագահին, որ հիշեցնեն իրենց որդիների չբացահայտված գործերի մասին։ Սակայն տասնյակ ոստիկաններ նրանց ճանապարհը փակել էին և հրելով՝ Օպերայի տարածքից դուրս էին բերում դեպի Մաշտոցի պողոտա»,- գրում է թերթը։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել