Նախարարը` սկանդալի մեջ. «Հայկական ժամանակ»

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի գծով խորհրդական Քրիստինե Մելքոնյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է մամուլի այն տեղեկություննները, որ բնապահպանության նախարարության հետ կապված խնդիր կա: «Այո, քրեական գործ է հարուցված, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով, չենք կարող այլ ինֆորմացիա հրապարակել»,- ասաց Քրիստինե Մելքոնյանը:

Դատախազության մամուլի ծառայությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 291 հոդվածի հատկանիշներով (Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը): Հարցին, թե բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն անցնում է այդ գործով, չեն պատասխանել:

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել