Ազատ է արձակվել. կորչի դանակն ու թմրանյութը. «Հայկական ժամանակ»

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին` Դավիթ Նավասարդյանը, բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ազատ արձակվել։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»:

«Երևանի փողոցներից զանգվածային բերման ենթարկումներից առանձնապես հաճույք ստացող ոստիկանությունը, հասկանում եք, պատճառ չի գտել Նավասարդյանին ձերբակալելու համար։ Առաջիկայում թերևս կպարզվի, որ պիպետկայի մեջ գտնվող «կանաչադեղնավուն կանեփանման զանգվածը» չորացրած մաղադանոս է, իսկ դանակն էլ նա օգտագործում է մաղադանոսը մինչև չորացնելը մանր կտրատելու համար, և Նավասարդյանը չի ենթարկվի քրեական պատասխանատվության»,- գրում է թերթը` հիշեցնելով, որ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին անցյալ տարի նույնպես հայտնվել էր ոստիկան «ուշադրության» կենտրոնում, երբ սեպտեմբերի 2-ին անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել քաղաքապետարանի դիմաց նստացույց հայտարարած անձանց նկատմամբ՝ թքելով ու հայհոյանքներ տալով նրանց ուղղությամբ։ Քաղաքացիները ահազանգել էին ոստիկանություն, իսկ ոստիկանները հայտնաբերել էին վերջինիս, սակայն կրկին ոչ մի քրեական գործ չէր հարուցվել։ 

Թեմայի վերաբերյալ մի շարք այլ ուշագրավ տվյալներ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել