Գևորգ Կոստանյանը նոր նշանակում է կատարել. դատավորը դարձավ դատախազ

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ: Այս մասին հայտնում է Դատախազության կայքը:

Հիշեցնենք, որ երեկ Իրավաբան.net-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախկին դատավոր Գարիկ Ավագյան նշանակվելու է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել