ՄԻՊ զեկույցը նախագահականի ծրագրո՞վ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ դատական համակարգի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից նախօրեին ներկայացված սկանդալային զեկույցն ընդամենը պատվեր է։ Թերթի տեղեկություններով՝ այն «բեմադրվել» է հայրենի իշխանությունների, մասնավորապես ՀՀ նախագահի աօխատակագմի ղեկավար Վիգեն Սարգսյանի ծրագրմամր։

«Ամիսներ առաջ տեղեկություններ շրջանառվեցին, որ դատավորներից մեկը մեկնել է ԱՄՆ և իր ծառայություններն առաջարկել ամերիկյան հատուկ ծառայություններին՝ խոստանալով ներկայացնել փաստեր ժամանակին իր քննած մի գործի և դրա շրջանակներում իր նկատմամբ կիրառված ճնշումների մասին։ Այնուհետև նշվեց, որ նա Արաբկիր և Քանաքեռ– Ջեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրիկ Ղազարյանն Է։

Վերջինս 2010թ. աշխատանքից ազատվել էր, սակայն հետագայում հայտարարել էր, որ դա տեղի է ունեցել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կամքով, քանի որ 2010 թ. քննած մի գործի շրջանակներում ինքը չի ենթարկվել վերադասի հրահանգներին»-գրում է թերթը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ս. Ղազարյանն ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին նաև ներկայացրել է, թե ՀՀ դատական համակարգն ինչ վիճակում է գտնվում, և յուրաքանչյուր դատավոր որքան գումար է «վերցնում» դատավճիռ կայացնելու համար։

Այս ամենից հետո ԱՄՆ հատուկ ծառայության ներկայացուցիչները «կապվել» են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ, որն ԱՄՆ-ի կողմից ընկալվում է որպես «իրենց մարդ», և տեղեկացրել, թե նախկին դատավորը ՀՀ դատական համակարգի մասին ինչ տեղեկություններ է իրենց տրամադրել։ Այնուհետեւ Վ. Սարգսյանն այս ամենը քննարկել է նախագահականում, և որոշում է կայացվել, որ նախքան ԱՄՆ– ը նման տեղեկություն կհրապարակի, ավելի ճիշտ կլինի, որ նման արտառոց զեկույցով հանդես գա Կ. Անդրեասյանը։

Թե թեմայի վերաբերյալ ինչ պարզաբանումներ են տվել ՀՀ ՄԻՊ մամուլի խոսնակն ու ՀՀ նախագահական նստավայրի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավարը, կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել