Նորություններ

Վեց ամսից հայտնի կդառնա` դատախազությունն ինքնամաքրվե՞ց, թե՞ ոչ. «Հրապարակ»

ՀՀ գլխավոր դատախազությունում Գևորգ Կոստանյանի գալուց հետո տեղի ունեցան կադրային ֆունդամենտալ փոփո­խությունների է անդրադարձել «Հրապարակ» օրաթերթը` զրուցելով նախկին գլխավոր դատախազ, ներկայիս դա­տախազի 1-ին տեղակալ Արամ Թամազյանի հետ:

«Ազատվեցին այնպի­սի դեմքեր, ովքեր ՀՀ-ում տեղի ու­նեցած գլխավոր հանցագործությունների «հուշարձանները» կար­ծես լինեին։ Առանցքային պաշտոն­ներում ավագ սերնդից քչերը մնա­ցին, որոնցից մեկն էլ Արամ Թամազյանն է»,- գրում է թերթը:

«Հրապարակ»-ի այն հարցին, թե նա շարունակում է աշխա­տել նաև այդ փոփոխություններից հետո, հնի ու նորի տարբերությունը տեսնո՞ւմ է, թե՞ շարունակում է աշխատել նախկին ոճով, Արամ Թամազյանն ասել է.

«Անկեղծ ասած, ես այդ հարցին չեմ ուզում պատասխանել, որովհետև միգուցե իմ իրավասություննե­րից դուրս չէ, բայց նաև, որոշակի հանգամանքներից ելնելով, այդ նեղ հարցի պատասխանը չեմ ուզում տալ։ Այդ մասին գոնե վեց ամիս անց կարելի է խոսել։ Բայց նորից եմ ասում՝ համակարգում անհրաժեշտ են մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող մարդիկ, միշտ ունեցել է, ու համալրումը, ընդհանուր առմամբ, բնական պրոցես է, բայց նայած ինչ ծավալի»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել