Նորություններ

Կանազի միջադեպով ևս մեկ զինվորի մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»

Երեկ Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում ծեծի ենթարկված Դավիթ Մարկոսյանի նկատմամբ ևս քրեական գործ է հարուցվել։ Այս մասին «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասել է ինքը՝ Դավիթը։ «Եկան հոսպիտալ, հարցաքննեցին ինձ ու ասացին, որ իմ նկատմամբ նույնպես քրեական գործ է հարուցվել»,֊- թերթի հետ զրույցում մանրամասնել է զինվորը՝ հավելելով որ իրեն երկուշաբթի օրը կտեդափոխեն Նուբարաշենի հոգեբուժարան։

«Ժողովուրդ»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված զինվորներից Ռազմիկի և Արշակի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր.–ի 358-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (զորամասում հրամանատարին ծեծելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) եւ 258-րդ հոդվածի առաջին մասով (խուլիգանությունը)։

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել