Աշխատանքից ազատվել է ևս մեկ մարզային դատախազ

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով օրեր առաջ աշխատանքից ազատվել է Արարատի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանը: Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:

Նրա խոսքով` գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Սարգիս Մնացականյանը նշանակվել է Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել