Նորություններ

Արագաչափերն ավելացրել են կոռուպցիան. «Հրապարակ»

Արագաչափերի և տեսախցիկների տեղադրումն ընդունված է ամենաօրինակելի նախաձեռնումներից համարել։ Թեև գործընթացը թերություններ ունի, իսկ ավտովարողները՝ բազմաթիվ դժգոհություններ, խախտողներին բացահայտող սարքերն արագ տարածվում են հանրապետության մայրուղիներով մեկ։ 

«Հրապարակ» օրաթերթը, անդրադառնալով թեմային, վիճակագրություն է ներկայացնում, համաձայն որի` կանխարգելիչ միջոցառումները չեն փոխել իրավիճակը ճանապարհներին, և վթարների թիվը տեսախցիկների ևարագաչափերի տեղադրումից հետո միայն ավելացել է։

«Գործընթացի ստվերային կողմի բացահայտումով վերջերս զբաղվել է Հայ ազգային կոնգրեսը։ ՀԱԿ պատգամավորներն օրերս 16 էջանոց փաստաթուղթ են ուղարկել կառավարություն։ «Սրանք կոնկրետ հարցադրումներ են կառավարությանը, որոնք ցույց են տալիս, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում արագաչափիչների և տեսախցիկների տեղադրումը, բերված են հաշվարկներ։ Սենք պատասխանը կստանանք և արդեն, կապված այդ պատասխանից, գուցեև օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գանք Ազգային ժողովում»,– ասում է է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը։

Կոնգրեսի հարցադրումները վերաբերում են նրան, թե ինչ հիմքերով է որոշվել, որ արձանագրված ճանապարհատրանսպորտային խախտումներ կատարած քաղաքացիներից գանձվող տուգանքների 70 տոկոսը, ըստ ոստիկանության հետ կնքված պայմանագրի, 25 տարի պետք է ստանա «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն, որը, ըստ չհերքված տեղեկությունների, նախագահի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի բիզնեսն է, ի՞նչ մրցույթ է անցկացվել, ինչպե՞ս են որոշվել տուգանքների դրույքաչափերը եւ այլն»,- գրում է թերթը:

 

Թե մինչև սեպտեմբերի 27-ը որքա՞ն տուգանք է գանձվել և այդ գուամրից որքա՞նն է փոխանցվել «Սեքյուրիթի Դրիմ»-ին, կարդացեք թերթի այսօրվա համարում

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել