Նորություններ

Նոր մեղադրանք. «Ժողովուրդ»

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի դեմ ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար։ Այս մասին գրել է «Ժողովուրդ» օրաթերթը:

ՌԴ քրեական օրենսգրքի այդ հոդվածով սահմանվում է կա՛մ տուգանք, կա՛մ ուղղիչ աշխատանք, կա՛մ ազատազրկում մինչև վեց ամիս ժամկետով: Տեղեկություններ կան նաև, որ Հարությունյանի՝ Ռուսաստանում մնալու և աշխատելու արտոնագիրը կեղծ է։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Ժողովուրդ»–ին հայտնել են, որ երեկ՝ առավոտյան, ՄԻՊ-ը կապ է հաստատել հայ վարորդի փաստաբան Ռուբեն Մակարյանի հետ, և վերջինս փոխանցել է, որ մտահոգվելու պատճառ չկա, քանի որ պաշտոնական ոչ մի արձանագրություն չկա նոր մեղադրանքի մասին։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Պոդոլսկում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսի, ինչի արդյունքում 18 մարդ էր զոհվել։

 

Հրաչյա Հարությունյանի դստեր` Լիլիթ Հարությունյանի պատասխանը հորը նոր մեղադրանք առաջադրելու վերաբերյալ կարդացեք թերթի այսօրվա համարում

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել