Նորություններ

Արթուր Սաքունց. Ոստիկանապետը միանշանակ խփել է Շանթ Հարությունյանին. «Հայկական ժամանակ»

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի փորձագետ, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Աաքունցը այցելել Է «Երեւան-կենտրոն» քրեակատարոդական հիմ¬ում (ԱԱԾ մեկուսարան) պահվող Շանթ Հարությունյանին։ Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Սաքունցը աոաջին դիտորդն է, որ հանդիպել Է Շանթ Հարությունյանին նոյեմբերի 6-ի Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե Շանթ Հարությունյանն իրեն փորձել է, որ բերման ենթարկվելու օրը ոստիկանության կենտրոնի բաժնում իր նկատմամբ բռնություն են գործադրել ոստիկանապետ Վովա Գասպարյանը և փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը»,- գրում է թերթը։

Երեկ Արթուր Աաքունցը Շանթի հետ հանդիպումից հետո «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում այս առիթով փոխանցել է. «Ոստիկանապետը միանշանակ է, որ խփել է, (և նրա նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի), ոստիկանապետին ուղեկցող անձինք նույնպես խփել են, ավելին եղել է սպառնալիք, անբարոյական պետք Է գնահատել Շանթ Հարությունյանի անչափահաս տղայի նկատմամբ բռնության սպառնալիքով Շանթի վրա ճն¬շում գործադրել փորձելը»,- հայտարարել է Սաքունցը»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել