Նորություններ

Այսօր Տիգրան Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը պարզաբանում կտան ԱԺ-ում. «Հայկական ժամանակ»

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հրավիրված են խորհրդարան՝ պարզաբանումներ տալու, թե ինչու է շաբաթ օրը խոչընդոտվել պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մուտքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և Լևոն Զուհրաբյանի մուտքը՝ «Երևան-կենտրոն» ՔԿՀ (ԱԱԾ մեկուսարան)։ Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։ Շաբաթ օրը ԱԱԾ-ում Շանթ Հարությունյանին տեսակցելուց հետո Փաշինյանը գնացել Է

«Նուբարաշեն» ՔԿՀ՝ հանդիպելու նոյեմբերի 5-ի հայտնի դեպքերից հետո կալանավորված մյուս անձանց հետ։ ՔԿՀ պետի տեղակալը, սակայն, ինչպես գրառել Էր պատգամավորը ֆեյսբուքյան իր Էջում, նրան հնարավորություն չի տվել տեսնել կալանավորվածներին:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել