Նորություններ

Ու՞մ պետք է դիմի անձը պարտադիր կուտակային կենսաթոշակ ստանալու համար

Պարտադիր կուտակային կենսաթոշակը ստանալու համար անձը պետք է կատարի հետևյալ գործողությունները`

 

  • Պարզել իր անհատական հաշվում առկա պարտադիր կուտակային միջոցների չափը: Դրա համար պետք է դիմել մասնակիցների ռեեստրը վարողին` ՀՀ կենտրոնական դեպոզիտարիա: Համապատասխան դիմում ներկայացնելուց հետո` 3 օրվա ընթացքում, մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է տրամադրել տեղեկանք` անձի կենսաթոշակային հաշվում առկա միջոցների, դրանց ընդհանուր հաշվարկային արժեքի և այդ միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարի մասին:
  • Ընտրել կենսաթոշակի ստացման ձևը՝ կախված ամսական գումարի չափից: Անուիտետ ընտրելու դեպքում ուսումնասիրել ապահովագրական ընկերությունների շուկան, պարզելու համար, թե ո՞ր ապահովագրական ընկերությունը ի՞նչ անուիտետներ է առաջարկում և ի՞նչ պայմաններ: Պայմանագիր կնքել ուսումնասիրության արդյունքում ընտրված ապահովագրական ընկերության հետ:
  • Ծրագրային վճարի և միանվագ վճարի համար անհրաժեշտ է ունենալ բանկային հաշիվ:

Դիմել հաշվի օպերատորի գրասենյակ կամ մուտք գործել «Իմ հաշիվը» ինտերնետային էջ և լրացնել Կենսաթոշակի տեսակի ընտրության դիմում:

Մասնակցի դիմումը ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է տրամադրել տեղեկանք` անձի կենսաթոշակային հաշվում առկա միջոցների, դրանց ընդհանուր հաշվարկային արժեքի և այդ միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարի մասին:

Իրավաբան.net

  Դիտվել է`
Get Adobe Flash player

Իրավաբան TV