Նորություններ

Դատավոր Վազգեն Ռշտունին նշանակվեց Կոտայքի մարզի դատախազ

ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատեց Իրավաբան.net-ի տեղեկությունը:

ՀՀ Կոտայքի մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Վազգեն Ռշտունին:
Ավելի վաղ` 2013թ. նոյեմբերի 1-ին, իր դիմումի համաձայն դադարեցվել էին Վազգեն Ռշտունու՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Իրավաբան.netը, Վազգեն Ռշտունին փոխարինելու է սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատված Կոտայքի մարզի նախկին դատախազ Էդուարդ Անդրիկյանին:

Լուսանկարը` court.am

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել