Նորություններ

Անմեղ ճանաչված ամբաստանյալը դիմում է դատավորին.

Անմեղ ճանաչված ամբաստանյալը դիմում է դատավորին.
– Չգիտեմ` ինչպե՞ս արտահայտել իմ շնորհակալությունը:
Դատավոր.
– Այն օրվանից ինչ մարդկությունը հնարել է փողը, այդ հարցում որևէ խնդիր չկա:

***

Պաշտոնյայի տեսանկյունից` կոռուպցիան հաճելի կին է, որի հետ ավելի լավ է ընկերություն անել, քան թե պայքարել …
***

Մաքսատան աշխատակիցը նայում է հենց նոր ժամանած ուղևորի ճամպրուկը և ասում.
– Այսպես, հարգելի’ս, արի որոշենք` այս ապրանքներից որոնք են ձերը, և որոնք` իմը:
***

Աշխատանքի ընդունված նոր պաշտոնյան հարցնում է ընկերոջը.
– Ասա տեսնեմ, ինչպիսի՞ն են այստեղ աշխատանքի պայմանները:
Ընկերը, թե.
– Առաջին տարին պետք է լինես բացարձակ ազնիվ, երկրորդ տարին` կիսով չափ, իսկ երրորդ տարվանից սկսած կարող ես հանգիստ գողանալ:
– Է~,- հոգոց է հանում նա,- ո՞նց եմ առաջին երկու տարին դիմանալու: ՈՒժերս կհերիքե՞ն:
***

Հայկական առանձնահատկություն. գողանալ ճանապարհների շինարարության գումարներից, այդ փողերով գնել շքեղ ու թանկարժեք մեքենա, և այն քշել վատ ճանապարհներով:

***

Մի մարդ մտնում է հարկային տեսչություն:
– Ի՞նչ հարցով եք եկել,- հարցնում է նրան հարկայինի աշխատակիցը:
– Եթե անկեղծ` ոչ մի: Պարզապես մտա տեսնելու այն մարդկանց, ում համար ես այսքան աշխատում եմ:
***

Մեր երկրի երազանքն է ունենալ բացարձակ առողջ ու հարուստ քաղաքացի, որը կանոնավոր վճարում է հարկերը և մահանում թոշակի անցնելու հենց առաջին օրը:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել