Նորություններ

Աննախադեպ քայլ. դատավոր Վազգեն Ռշտունին հրաժարվել է իր պաշտոնից` դատախազ դառնալու համար

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հրաժարականի դիմում է ներկայացրել: Դիմումի հիման վրա` Արդարադատության խորհուրդը որոշել է նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել դադարեցնել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու լիազորությունները:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Արդարադատության խորհրդի որոշումից:

Իրավաբան.net-ի աղբյուրների համաձայն` նա աշխատելու է Կոտայքի մարզի դատախազ` փոխարինելով սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատված Կոտայքի մարզի նախկին դատախազ Էդուարդ Անդրիկյանին:

 

Վազգեն Ռշտունու լուսանկարը` court.am

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել