Նախկին վարչապետը մեղադրվում է կոռուպցիայի մեջ

Ռումինիայի նախկին վարչապետ Ադրիան Նեստասեն փորձել է ինքնասպան լինել այն բանից հետո, երբ երկրի գերագույն դատարանը հաստատել է դատավճիռը: Agence France-Presse-ի փոխանցմամբ` նա մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Ինքը` Նեստասեն, իր մեղքը չի ընդունում:
Հունիսի 20-ին գերագույն դատարանը դատավաճիռ է կայացրել և կարգադրել է Նաստեսին տեղափոխել բանտ: Երբ պատգամավորի տուն են գնացել ոստիկանները նրան ձերբակալելու համար, նա ատրճանակով կրակել է իր վզին:
Պատահածից հետո Նաստեսին տեղափոխել են հիվանդանոց: Ինչպես հայտնում է Associated Press-ը, Ռումինիայի գործող վարչապետ Վիկտոր Պոնտան, ով այցելության էր գնացել նրան, հայտնել է, որ տուժածը հսկողության տակ է գտնվում:
Վերջինս 2012թ. հունվարին 2 տարի ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի համար: Ըստ հետաքննության արդյունքների, նա 2004թ. մասնակցելով նախագահական ընտրություններին, անօրինական ճանապարհով ռումինական գործարարներից իր ընկերություն է ստացել 1,7 մլն. դոլլար:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել