«Ռանգդ ճանաչիր, չինովնիկ»

«Ռանգդ ճանաչիր, չինովնիկ: Յուրաքանչյուր պաշտոնյա առնվազն պետք է տիրապետի իր ռանգին: Ռանգը, որն ավելի հայտնի է որպես դիրք (դաս, դասային աստիճան), այս դեպքում քննարկման առարկա եմ դարձնում պետական ապարատում պաշտոններ զբաղեցնելու ստորադասության իմաստով: Օրինակ ինչպե՞ս եք պատկերացնում, հարգելի չինովնիկներ, եթե ես պաշտոնական գրություն հասցեագրեմ ՀՀ որևէ նախարարի, իհարկե կկարծեք, որ իմ գլխում ինչ-որ կարևոր բան տեղում չէ: Ես էլ եմ այդպես կարծում, երբ կարդում եմ ասենք ինձ հավասար պաշտոնյայի գրություն հասցեագրված իր ղեկավարին հավասար պաշտոն զբաղեցնող անձի: Չէ՞ որ պաշտոնների ռանգերի հավասարեցման որոշումներ ունի Կառավարությունը: Չէ՞ որ ի պաշտոնե մենք պարտավոր ենք գոնե իմանալ այդ որոշումների գոյության մասին, էլ չեմ ասում, որ պետք է անգիր իմանալ դրանք:

Միջին կամ գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող չինովնիկներ, յուրաքանչյուր անգամ գրություն ստորագրելիս տվեք Ձեզ հետևյալ հարցը. «կարո՞ղ է ռանգս խախտել եմ»:

ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել