Ճանաչված իրավաբանների պարգեւատրում Թագուհու ծննդյան պատվին

Անգլիայի շրջանային դատավոր Նիկոլաս Քրիչթոնի և իրենց ձեռքբերումների շնորհիվ ճանաչում ստացած բարձրաստիճան դատավորների և փաստաբանների անունները ընդգրկվել են Բրիտանիայի միապետի ծննդյան օրվա կապակցությամբ պարգևատրվողների ցուցակում` որպես իրավունքի բնագավառի մեծահամբավ ներկայացուցիչների: Այս մասին հայտնում է «Գլոբալ Լիգըլ Փոսթը»:

Ըստ Law Gazette-ի` դատավոր Քրիչթոնը, որն իրեն նվիրել է երեխաների և ընտանիքների բարեկեցության գործին, ընդգրկված է Ընտանեկան արդարադատության համակարգում և հիմնել է Լոնդոնի Ընտանեկան թմրամոլության և ալկոհոլիիզմի խնդիրներով զբաղվող դատարանը:
Գերագույն Դատարանի դատավորի նախկին օգնական Քլիվ Քոլմանին ասպետի կոչում շնորհվեց։ Արքայական դատախազական ծառայության գլխավոր տնօրեն, փաստաբան Փիթեր Լևիսը դարձավ «Order of the Bath» (Օրդեր օֆ դը Բաֆ)-ի անդամ: Կառավարության իրավաբանական ծառայության ղեկավար Փոլ Ջենկինսը դարձավ «Order of the Bath» (Օրդեր օֆ դը Բաֆ)-ի ասպետ։

Մյուսները ևս ստացել են Բրիտական կայսրության հրամանատարի աստիճան, որոնցից էին գլխավոր դատախազության գրասենյակի քրեական իրավունքի բաժնի տնօրեն՝ Քեվին Մքգինթին, անկախ ոստիկանության բողոքների հանձնաժողովի գործադիր տնօրեն՝ Ջեյն Ֆուռնիսը և Արդարադատության նախարարության քաղաքացիական ծառայողներ Փաուլ Քեռոլը և Քաթրին Լիին:
Բրիտական կայսրության հրամանատարի աստիճան ստացած մյուսների թվում են՝Գլխավոր Դատախազի տեղակալ և Գլխավոր Դատախազության քրեական բաժնի տնօրեն Քևին Մաք Գինթին, Ոստիկանության դեմ Բողոքների անկախ հանձնաժողովի տնօրեն Ջեյն Ֆուրնիսը և

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել