Դատախազությունը հաստատեց Իրավաբան.net-ի տեղեկությունը. Սամվել Սինանյանն ազատվեց աշխատանքից

Իրավաբան.net-ն այսօր հայտնել էր, որ Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Քիչ առաջ դատախազությունը հաստատեց Իրավաբան.net-ի տեղեկությունը:

«ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. հոկտեմբերի 18-ի հրամաններով` Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումների համաձայն»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

 

 

Լուսանկարը Սամվել Սինանյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել