Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով մինչև այժմ առերեսում տեղի չի ունեցել

Ինչպես արդեն Իրավաբան.net-ը տեղեկացրել էր, Վերաքննիչ քրեական դատարանում այսօր նշանակված էր ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքի քննությունը` խափանման միջոց կալանավորումը փոխելու համար:

Դատարանը որոշում կայացրեց հետաձգել բողոքի քննությունը, քանի որ բացատրություններ տալու համար հարկավոր է նաև քննիչի մասնակցությունը. «Բողոքի քննությունը հետաձգվեց հենց քննիչի բացակայության հիմքով: Ես դատարանի այդ որոշումը գտնում եմ օրենքին հակասող, քանի որ դեռևս նախորդ նիստի ժամանակ առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել, որ քննիչի բացակայությամբ գործը կարող է շարունակվել, իսկ այսօր այդ որոշումը Վերաքննիչը վերանայեց»:

Պաշտպանի կարծիքով՝ հաշվի առնելով կալանքի հետ կապված հարցի հրատապությունը՝ դատարանը պարտավոր էր այսօր որոշում կայացնել. «Որոշման վերանայման պատճառն ավելորդ ձգձգումն է»:

Արա Զաքարյանը նշեց, որ մինչև այժմ հարուցված քրեական գործով առերեում չի կատարվել. «Եթե նախաքննական մարմինն իրականում ցանկություն ունենար առերեսում կատարել, ապա դա շատ վաղուց կատարված կլիներ»:

Փաստաբանը մտահոգություն հայտնեց, որ գործը քննում է պաշտպանության նախարարության քննչական մարմինը. «Ես այս հարցով խնդիր եմ տեսնում, քանի որ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որը քննելու իրավասություն պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը չունի: Եվ այս պարագայում շուտվանից պետք է Վոլոդյա Ավետիսյանի վերաբերյալ գործից մաս անջատվեր և քննության ուղարկեր համապատասխան մարմին: Վոլոդյա Ավետիսյանի կալանքի տակ գտնվելու ընթացքում ոչ մի քննչական կամ դատավարական գործողություններ նրա մասով չեն կատարվել»:

Ըստ նրա՝ եթե Վերաքննիչ դատարանն իսկապես դատարանի դերում լինի, պետք է որոշում կայացնի Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու վերաբերյալ: Միաժամանակ, Արա Զաքարյանն ասաց, որ պաշտպանական կողմը չի առարկում, որ Վոլոդյա Ավետիսյանն ազատության մեջ գտնվի համաներման ակտով. «Ինքը ևս համաձայն է, որ այդ հանգամանքը հաշվի առնելու պայմաններում ազատ արձակվի, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ նա ընդունում է իր մեղքը: Վոլոդյա Ավետիսյանն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու»:

Պաշտպանի բողոքի քննությունը կշարունակվի վաղը՝ ժամը 17:00-ին:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել