Թուրքիայի Ուրֆա քաղաքի բանտում առնվազն 13 բանտարկյալ է մահացել

AFP-ի փոխանցմամբ` ամբաստանյալները դժգոհել են բանտային պայմաններից և վառել անկողինները: Առաջացած ուժեղ ծխի հետևանքով` բանտարկյալներից 13-ը թունավորվել են և մահացել: Եվս 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Նշվում է, որ բանտարկյալների դժգոհության պատճառ է դարձել անտանելի տապը, քանի որ բանտախցում չեն եղել օդափոխման համակարգեր: Ավելին, վեճը սկսել է այն բանտախցում, որտեղ պահվել է 18 ազատազրկյալ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել