Նորություններ

Կորյուն Փիլոյանն ազատվել է աշխատանքից

Հայաստանի գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչություն պետ Շահեն Տոնոյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը:

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն լուրերին, որ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը աշխատանքից հեռացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանին, Շահեն Տոնոյանն ասաց, որ  Սահմանադրության համաձայն՝ Գլխավոր դատախազի տեղակալներին նշանակում և ազատում է հանրապետության նախագահը: Դեռևս նման տեղեկություն իրենք չունեն:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել