Ադրբեջանում որոշ լրագրողներ անազատության մեջ են

Ադրբեջանում լրագրողների նկատմամբ հետապնդումների շարունակման և տեղեկատվություն ստանալու սահմանափակումների հետ կապված ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը իր անհանգստությունն է հայտնել:
Վերջինս նշել է, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ ինքը ողջունել է լրագրող Բախտիար Գաջիևի ազատ արձակումը, սակայն հիմա պետք է կրկին իշխանությունների ուշադրությունը հրավիրի լրագրողների անազատության վրա:
Ադրբեջանի արտգործնախարարին ուղարկած նամակում Միյատովիչը անդրադարձել է Անար Բայրամլի գործին, ով աշխատել է իրանական լրատվամիջոցների համար: Նա հունիսի 11-ին երկու տարվա ազատազրկման է դատապարտվել թմրանյութեր պահելու համար, ինչը լրագրողը հերքում է: ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը նույն նամակում խոսում է նաև լուսանկարիչ, լրագրող Մեհման Հուսեյնովի հարցին մասին, ում սպառնում է 5 տարվա ազատազրկում խուլիգանություն մեղադրանքով:
Միյատովիչը հույս է հայտնել, որ բանտարկված լրագրողները մոտ ապագայում ազատ կարձակվեն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել