Ի՞նչ դեր է կատարել Աստվածաշունչը երեխային մահապատժի ենթարկելու ժամանակ

Ամենաերիտասարդ ամերիկացին, ով մահապատժի է դատապարտվել 20-րդ դարում եղել է 14 ամյա Ջորջ Ստիննին:

Վերջինիս ձերբակալել են 1944թ-ին երկու սպիտակամորթ աղջիկներին սպանելու կասկածանքով:

Մեկ խնդիր էր առաջացել՝ էլեկտրական աթոռը մեծ էր տղայի համար, որի պատճառով աթոռի վրա դրել էին Աստվածաշունչը՝ տղային բարձրացնելու համար, իսկ Աստվածաշունչը վերցրել էին տղայի մոտից, որը նա տարել էր իր հետ բանտախուց:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:

Ինչ վերաբերվում է անչափահաս անձանց քրեական պատասխանատվությանը և պատժին, ապա նշենք, որ անչափահասների նկատմամբ նշանակվող պատժի տեսակներն են՝
1) տուգանքը.
2) հանրային աշխատանքները.
3) կալանքը.
4) որոշակի ժամկետով ազատազրկումը:
Անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի են առնվում նրա կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկանի զարգացման աստիճանը, առողջության վիճակը, անձի այլ առանձնահատկությունները, ինչպես նաև նրա վրա այլ անձանց ազդեցությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել