Նորություններ

Գևորգ Կոստանյանը՝ Էդմոն Մարուքյանի՝ կալանքը հաճախ կիրառելու հարցի վերաբերյալ

Քրեական դատավարության օրենսգիրքն ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցի ընտության 7 տեսակ է նշում, սակայն ամենաշատն ընտրվում է կալանավորումը: Նոր քրդատով նախատեսվում է դրա շրջանակներն ընդլայնել, կիրառել կալանավորման հետ կապ չունեցող խափանման այլընտրանքային միջոցներ, սակայն մինչև դրա ընդունումն ինչպե՞ս է Գլխավոր դատախազի թափուր պաշտոնի թեկնածու Գևորգ Կոստանյանը պատկերացնում այդ հարցի կարգավորումը՝ նիստի ժամանակ Գևորգ Կոստանյանին հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Գևորգ Կոստանյանի խոսքով՝ խափանման միջոցների վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են եղել: Կալանավորումն ընտրվում է հաշվի առնելով 5 հիմք՝ նկատի ունենալով, որ ավելի մեղմ խափանման միջոցը ցանկալի հետևանքների չի բերի: Եթե ընտրվում է կալանավորումը, ապա պետք է նպատակ ունենա կանխելու անձի վարքագիծը:

Նրա խոսքով՝ այլընտրանքային խափանման միջոցների ներդրումը մեխակինորեն կնվազեցնի կալանավորման որոշումները, սակայն այսօր՝ այս պարագայում, կալանավորման որոշումների թվի նվազեցումը կազդի արադադատության իրականացման վրա:

Գլխավոր դատախազի թափուր պաշտոնի թեկնածուն նշեց նաև, որ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելը, ինքնանպատակ չպետք է լինի:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել