Նորություններ

Բանավեճ` պարկերի փաթեթավորման և կնիքման շուրջ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 27-ին, շարունակվեց Կարեն Եսայանի սպանության գործի դատավարությունը: Այս դատական նիստի ընթացքում փակվեց մեղադրող կողմի հիմնական ապացույց հանդիսացող տեսաերիզների և դիվիառների դիտման փուլը և հաջորդեց մյուս իրեղեն ապացույցների հրապարակումը և փորձագետների հարցաքննոթյունը:

Բավականին լարված մթնոլորտում ընթացող դատական նիստին հրապարակվեցին իրեղեն ապացույց հանդիսացող հագուսը, կոշիկները, սակայն պարկերի բացման ժամանակ պաշտպանական կողմը բազմիցս ուշադրություն հրավիրեց փաթեթավորման և կնիքման շուրջ, նույնիսկ ցույց տվեց ինչպես հնարավոր է առանց թուղթը վնասելու գրասենյակային կրիչով նույն թուղթը, միևնույն անցքերով կարել, բացի այդ ասեղի միջոցով քանդեց քարկապը առանց վնասելու թելը, սակայն մեղադրող կողմը պարբերաբար հակառակն էր պնդում, որ անհնար է:

Այնուհետև ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հարցաքննությունը հետաձգվեց վերջինիս անպատրաստ լինելու պատճառով, որի կապակցությամբ միջնորդություն ներկայացվեց ամբաստանյալի հարցաքննությունը հետաձգել և հրավիրել փորձագետներին դատարանում ցուցմունք տալու համար:

Փորձագետ Ս. Գրիգորյանի ցուցմունքի ժամանակ անճշտություն եղավ կապված փաթեթների հետ, փորձագետը սխալմամբ նշեց, որ ստացել է 4 տեսասարք և մեկ սկավառակ` բանկոմատի ձայնագրությամբ, ապա իր կողմից արված եզրակացությանը ծանոթանալուց հետո և մեղադրող կողմի հարցադրումից հետո նշեց, որ սխալվել է: Ստացել է 5 տեսասարք:

Սակայն նշենք, որ նախորդ դատական նիստում ևս վիճարկվում է 6 տեսասարքերի առկայությունը, որոնցից 2-ը կրում էին նույն 1-ին փաթեթ անունը: Ինչ վերաբերվում է տեսասարքերի վրա կոդերի առկայությանը, ապա փորձագետը նշեց, որ եթե իր կողմից է դրվել, ապա կնշվեր այդ մասին փորձագիտական եզրակացության մեջ: Ի հավելումն` փորձագետը նաև նշեց, որ փաթեթները ստանալուց հետո մինչև բացելը նկարվում են, ապա նկարները պահվում են փորձագիտական կենտրոնում:

Դատական նիստը հետաձգվեց:

 

Հանրային թղթակից` Անահիտ Ալեքսանյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել