Բոլոր ցմահ դատապարտվածները մեկ վայրում

Մինչև աշուն Արմավիրի գյուղերից մեկում կառուցվող կալանավայր կտեղափոխվեն բոլոր ցմահ դատապարտվածները:
«Իրատես de facto» թերթի աղբյուրի փոխանցմամբ` գաղութը 1450 դատապարտվածների համար է նախատեսված: Խցերը հիմնականում երկու անձի համար են, իսկ պայմանները, ինչպես վստահեցնում են, ժամանակակից լուծումներ են ստացել:
Նույն աղբյուրի հավաստմամբ` Հայաստանում առկա 105 ցմահ դատապարտվածների գործերի քննության առնչությամբ այսօր արդարադատության համակարգը բավականին մեծ գործ ունի անելու, քանի որ մեր երկրում այդքան շատ ցմահ դատապարտվածներ ունենալը մտահոգիչ փաստ է:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել