Աժ չորսօրյա նիստերի օրակարգում` 72 հարց, միջազգային 21 պայմանագիր

Սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցություն:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել է հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 13 հարց: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 72 հարց, միջազգային 21 պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն սեպտեմբերի 30-ի Ազգային ժողովի նիստում:

Պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հարցադրմանը, թե արդյոք առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում կքննարկվի «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը խնդրել է եւս 15 օրով հետաձգել հարցը, քանի որ լրացուցիչ ճշգրտումների անհրաժեշտություն կա:

Նշենք, որ այս քառօրյայում կքննարկվի Սերժ Սարգսյանի կողմից Գլխավոր դատախազի թափուր պաշտոնի համար առաջադրված թեկնածու Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի այդ պաշտոնի համապատասխանության հարցը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել