Ի՞նչ լեզու են «մատուցում» հեռուստաընկերությունները

Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը:

Օտար լեզուների ուսուցման նպատակով կազմակերպվող հեռուստառադիոդասընթացները, ինչպես նաև երգերն ու երաժշտական այլ ժանրերի ստեղծագործությունները կարող են եթեր հեռարձակվել առանց հայերեն թարգմանության:

Արգելվում է լիցենզավորված անձանց կողմից հեռուստառադիոընկերությունների անվանումները, ազդականչերը և այլ ելքային տվյալները միայն օտար լեզուներով օգտագործելը: Վերը նշված պահանջները չեն տարածվում արտերկրի համար հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների և ազգային փոքրամասնությունների լեզուներով տրվող հաղորդումների վրա:

Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է:

Պաշտոնական լեզուն հայոց լեզվի քերականության, բառապաշարի, արտասանության կանոններին ենթարկվող, պաշտոնական գործառույթներին և հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզուն է:

Թե որքանով է համապատասխանում հայկական հեռուստաընկերությունների կողմից «մատուցվող» լեզուն պաշտոնական, գրական լեզվի պահանջներին և թե որքանով են հեռուստաընկերույունները ապահովում իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը, դատողությունները և գնահատականը թողնում ենք ընթերցողներին:

Ի դեպ, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից հեռուստատեսության և ռադիոյի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների, լիցենզիայի պայմանների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում հեռուստատեսության և ռադիոյի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների կրկնակի դեպքեր հայտնաբերելու և դրանց մասին Ազգային հանձնաժողովին գրավոր տեղեկացնելու դեպքում Ազգային հանձնաժողովը կիրառում է հետևյալ վարչական տույժերը.
1) գրավոր նախազգուշացում.
2) տուգանք:

Արփինե Եղիկյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել