Վարդան Օսկանյանը հրաժարվել է ցուցմունք տալ ԱԱԾ-ում

Այսօր Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքի էջում հայտարարել է, որ՝ իրեն և իր հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին առնչվող հարուցված քրեական գործի շրջանակում հրաժարվել է ցուցմունք տալ: Նա նշել է, որ ԱԱԾ-ի հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ է՝ հարուցված քրեական գործի շրջանակում ինքը հարցաքննվում է ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ: «Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չտալ»,- գրել է Օսկանյանը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն մայիսի 25-ին «փողերի լվացման» հոդվածով քրեական գործ է հարուցել, որն առնչվում է Վարդան Օսկանյանին և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել