Ադրբեջանցիները կոտրել են Արմենպրեսի կայքը

Արմենպրես լրատվական գործակալությունից «Իրավաբան.նեթ»-ին փոխանցեցին, որ ամեն անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են կայքի աշխատանքն արագ վերականգնելու համար: Այն մի քանի ժամից հասանելի կլինի ընթերցողներին, իսկ այս պահի դրությամբ կայքի տեղեկատվությանը բաժանորդագրվածները շարունակում են ստանալ օրվա լրահոսը:
Ըստ աղբյուրի` ոստիկանություն դեռ հաղորդում չեն տվել: Կայքի կոտրման ժամի մասին հստակ տեղեկություն չկա:
Տեղեկացնենք, որ կոտրած կայքում ադրբեջանցի մի քանի հաքերներ տեղադրել էին իրենց նկարները և երևակայական աշխարհից նախադասություններ Հայաստանի ու հայերի ապագայի մասին:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել