Նորություններ

Արա Զոհրաբյանն իր նախընտրական ծրագիրը ներկայացրեց գյումրեցի փաստաբաններին

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին ընդառաջ նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը Գյումրիում հանդիպեց գյումրեցի փաստաբանների հետ՝ վերջիններիս ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը:

 

Հանդիպման ընթացքում նախագահի թեկնածուն հատկապես կարևորեց հանրային պաշտպանի գրասենյակում ավելի շատ երիտասարդ փաստաբաններ ընդգրկելու հանգամանքը:

 

Ներկա փաստաբաններին հատկապես հետաքրքրում էր փաստաբանների իրավունքների պաշտպանությունը,  մասնագիտական գիտելիքների բարձրացումը, անդամավճարների չափի նվազեցումը և փաստաբանների վերապատրաստումը:

 

Արա Զոհրաբյանը ներկաներին տեղեկացրեց, որ փաստաբանների պալատը  մեկ տարվա կտրվածքով համալրվելու է 100 փաստաբանով:

 

Ներկա փաստաբանները ներկայացրին նաև որոշ առաջարկություններ և պահանջներ:

 

Անդրադառանալով վերջիններիս կողմից արված առաջարկներին՝  նշենք, որ փաստաբանները նախևառաջ կարևորեցին մարզերում հանրային պաշտպանի գրասենյակի կանոնակարգումը և պալատի առանձնացված ստորաբաժանումներ կազմավորումը: Այն երիտասարդ փաստաբաններին կայանալու հնարավորություն կտա, իսկ թերացողներին՝ կենթարկի կարգապահական տույժերի:

 

Փաստաբանների հիմնական պահանջը վերաբերում էի համապատասխան գրականության ձեռքբերմանը և փաստաբանների վերապատրաստմանը:

 

Հանդիպման վերջում  փաստաբան Վրեժ Խաչիկյանը փաստաբաններին կոչ արեց լինել ավելի պահանջկոտ և թև ու թիկունք միմյանց համար:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել