Իրավաբանական խճանկար

Մոլլա Նասրեդինի՝ դատավոր եղած ժամանակ մի օր հարևանը գալիս և ասում է.
– Ձեր չալ կովը մեր կովին կոտոշահարել ու սատկացրել է: Ըստ Շարիաթի ի՞նչ պետք է անել:
Մոլլան պատասխանում է.
– Այ եղբայր, դա անասուն է, խելքը չի կտրում, նրա կատարած հանցանքի համար ոչինչ չենք կարող անել:
Այդ խոսքի վրա հարևանը թե՝
– Ճիշտն ասած, սատկող կովը ձերն էր, ես հակառակն ասացի:
Մոլլա Նասրեդինը տեղից վեր է թռչում.
– Այ, տեսնու՞մ ես, գործի բնույթն այժմ փոխվում է: Սպասիր՝ տեսնենք սև կազմով այս գիրքն ի՞նչ է ասում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել