ՄԱԿ-ի Խոշտանգման դեմ հանձնաժողովի կարծիքը Հայաստանի քերական նոր օրենսգրիք վերաբերյալ

Հայաստանի կառավարությունը պետք է իրավական միջոցներ ձեռնարկի` խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատիժները վերացնելու համար: Այս մասին հաղորդում է  Human Rights House իրավապաշտպան կազմակերպությունը՝ վկայակոչելով է ՄԱԿ-ի Խոշտանգման դեմ հանձնաժողովի Committee against Torture զեկույցը:

ՄԱԿ-ի Խոշտանգման դեմ հանձնաժողովն ուշադրություն է դարձրել Հայաստանի բազմաթիվ ծրագրված և ընթացիկ բարեփոխումներին` ներառյալ Քրեական նոր օրենսգրքի կազմման` խոշտանգման և ներկայումս Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիային հակասող մի շարք այլ շտկված ձևակերպումների վերաբերյալ, ինչպիսին է օրինակ 119-րդ հոդվածը, որը բացառում է պետական պաշտոնյաների հետապնդումը խոշտանգման և այլ դաժան, անմարդկային վերաբերմունքի կամ պատժի համար, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածը, որը քրեականացնում է խոշտանգումները միայն եթե այն օգտագործվում է որպես ցուցումներ կորզելու միջոց:

 Կոմիտեն մտահոգված է, որ Քրեական օրենսգիրքը չի կարողանում սահմանել խոշտանգումը և այն, որ խոշտանգումների համար պատասխանատվություն չեն կրում պաշտոնյաները:

 Կոմիտեն Հայաստանին հիշեցրել է, որ խոշտանգումների արգելումը բացարձակ է, և, որպես այդպիսին, համաներում տալով պաշտոնյաներին Հայաստանի Քրեական օրենսգիրքը հակասում է միջազգային չափանիշներին:

 Կոմիտեն նշում է նաև, որ Հայաստանում արդարադատության մարմինների հանդեպ վստահության ցածր մակարդակը խոշոր չափերի հասնող անպատժելիության և հետապնդումների վախի արդյունքն է:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել