Հայ կնոջը վրաերթի ենթարկած քննիչին մեղադրանք է առաջադրվել

ՌԴ Պյատիգորսկի Ներքին գործերի քննիչը մայիսի 20-ին Պյատիգորսկի Գորյաչևոդսկ գյուղում վրաերթի էր ենթարկել 50-ամյա Կարինա Գալոյանին: ՌԴ Քննչական կոմիտեն փոխանցմամբ` քննիչ Վալերի Կապչուկի նկատմամբ արդեն մեղադրանք է ներկայացվել:
Սկզբում քննիչը ժխտել է, որ մեքենայի ղեկին ինքն է եղել, սակայն նրան ազատել էին աշխատանքից:
Իսկ հունիսի 1-ին Lifenews-ը գրել էր, որ Վալերի Կապչուկը խոստովանել է իր մեղքը:
Ըստ որոշ տվյալների, վթարի պահին մեքենայի ղեկին եղել է ոչ թե Կապչուկը, այլ իր գործընկերը ։
Տեղեկացնենք, որ ՌԴ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ չի նշվում մեղադրյալի անունը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել