Բարեգործական համերգ. «Ավելի լավ է օգնել մեկին, քան անտեսել բոլորին»

«Ավելի լավ է օգնել մեկին, քան անտեսել բոլորին» խորագիրը կրող բարեգործական համերգը տեղի կունենա հունիսի 9-ին’ ժամը 17:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Համերգին մասնակցելու են հայկական էստրադայի հայտնի աստղերը՝ Շուշան Պետրոսյան, Վարդան Բադալյան, Էրիկ, Արսեն Գրիգորյան, Զարուհի Բաբայան, Արմինկա, Էմմի, Սիլվա Հակոբյան, Նարեկ Բավեյան, Անդրե և այլ սիրված երգիչներ:
Համերգը շարունակում է Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը և նպատակ ունի բարձրաձայնել երեխաների իրավունքների, ինչպես նաև իրենց մտահոգող խնդիրների մասին:
Համերգից ստացված ողջ հասույթը կծառայի հատուկ կարիքներ ունեցող 11 երեխաների՝ նրանցից 6-ը՝ մասնագիտական աջակցության կարիք ունի, 4-ը՝ դեղորայքային աջակցության կարիք, իսկ 1-ը՝ ունի վիրահատական միջամտության:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել