ՉԺՀ գերագույն ժողովրդական դատախազության պատվիրակությունը կժամանի Երեւան

Հունիսի 9-ին աշխատանքային այցով Երեւան կժամանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինի գլխավորած պատվիրակությունը` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` երկու երկրների գլխավոր դատախազները հունիսի 11-ին կստորագրեն 2012-2013թթ. համագործակցության ծրագիր, կքննարկեն համագործակցության զարգացման առաջնահերթություններին վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել