Նորություններ

Ի՞նչ անվանում ունի ձեր ընտանիքի ծննդյան օրը. Գեղեցիկ ավանդույթներ

Հարսանյաց տարեդարձը նշելու սովորույթը ուրախալի երևույթ է ինչպես ամուսնական զույգի, այնպես էլ նրանց հարազատների, բարեկամների, ընկերների, և հատկապես՝ երեխաների համար: Հարսանյաց տարեդարձը նշելու սովորությունը գոյություն ունի վաղուց: Այն ժողովրդական իմաստության ծնունդ է:

Իսկ ինչու՞մն է կայանում նրա իմաստը ընտանիքի ամրապնդման մեջ:

Այսօր, նկատի ունենալով հասարակությունում ամուսնալուծությունների թվի աճը, հատկապես առանձնակի ուշադրության կարիք ունեն երիտասարդ, նորաստեղծ ընտանիքները: Այդ իսկ պատճառով դեռևս հնուց ի վեր նշվում է ամուսնության առաջին տարեդարձը: Այն կոչվում է «չթե հարսանիք»:

«Չթե հարսանիք» խոսքերը կապակցվում են երիտասարդ, ուրախ, նորաստեղծ ընտանիքի, ոչ հանդիսավոր հասկացությունների հետ: Ամուսնական առաջին տարում դեռ թարմ են սիրահետման և հանդիպումների հիշողությունները, ամուսինների մոտ ուժգին է կիրքը, ընտանիքում արդեն սաղմնավորվել են ընտանեկան որոշ կանոններ: Ամուսնական առաջին տարեդարձը պետք է վերածել տոնի, և այս տոնակատարության ժամանակ, ինչպես և այլ տոների, պետք է հետևել, որ այն չվերածվի «ուտել-խմելու», այլ ուրախ լինի և հիշարժան:

Շատ ընտանիքներ գրեթե ամեն տարի նշում են իրենց ամուսնության հերթական տարեդարձը: Հոբելյանական տարիներն ունեն իրենց բնորոշ անվանումները:

Այսպես. ամուսնության 5-րդ տարում զույգը նշում է իր «փայտե հարսանիքը», 7-րդ տարում՝ «պղնձե հարսանիքը»: Այս ընթացքում ընտանիքն արդեն կայուն, ուրույն ավանդույթներ ունեցող ընտանիք է:

Ամուսնության 10-րդ տարում նշվում է «վարդե հարսանիքը»: Պարզ է, որ սեղանին պետք է լինեն թարմ ծաղիկներ, ցանկալի է վարդեր: Մերձբալթյան երկրներում, ուր շատ տարածված է սաթը, տասնամյա հարսանյաց տոնը կոչվում է «սաթե հարսանիք»:

Ամուսնության 15-րդ տարում նշում են «ապակե հարսանիքը», 20-րդ տարում՝ «ճենապակե հարսանիքը», 25-րդ տարում՝ «արծաթե», 30-ում՝ «մարգարտե», 40-ում՝ «ռուբինե», իսկ 50-ում՝ «ոսկե հարսանիքը»:

Ամուսնական այն զույգերը, որոնց հաջողվում է նշել իրենց ամուսնության 60-րդ՝ «պլատինե» և 75-րդ՝ «ադամանդե» տարեդարձերը, մեղմ ասած, կարելի է նախանձել:

Սիրե՛ք և սիրված եղե՛ք:

Հանրային թղթակից՝ Սոնա Հարությունյան 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել