ԱՊՀ երկրների իրավաբանները Հայաստանում

Այսօր Երևանում մեկնարկել է ԱՊՀ երկրների իրավաբանների 7-րդ համաժողովը:
Յուրաքանչյուր տարի այն կազմակերպվում է ԱՊՀ մի երկրում: Համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2006թ-ին Կիևում: Հայաստանում համակազմակերպիչը և հյուրընկալող կողմը «Ամերիա» ՓԲԸ-ն է:
«Այս համաժողովը հնարավորություն է տալիս վերականգնելու նախկին խորհրդային միությունների երկրների իրավաբաննների միջև կապը: Մեզ համար շատ կարևոր է նաև, որ հասկանան` Հայաստանը այն երկիրն է, որտեղ կարելի է ներդրումներ անել, տուրիստական նպատակով այցելությունները կատարել»,- ասում է «Ամերիա» ընկերությունների խմբի իրավական տնօրեն, իրավական պրակտիկայի ղեկավար Դավիթ Սարգսյան:
ԱՊՀ երկրների իրավաբանների 7-րդ համաժողովի համանախագահ Դմիտրի Աֆանասևն առաջին անգամ է Հայաստանում: Նրա խոսքով` համաժողովի նպատակն է ԱՊՀ երկրների իրավաբաններին բերել կոնկրետ մի երկիր, որպեսզի փոխանակեն փորձը, կարծիքները:
Եռօրյա միջոցառման շրջանակներում քննարկվելու է երկրներում կատարվող իրավական բարեփոխումները, իրավաբանական ընկերությունների կառավարման, պետություն մասնավոր հատված համագործակցության մոդելները և այլն:
Համաժողովին մասնակցում են մի շարք հեղինակավոր իրավաբանական ընկերությունների 135 ներկայացուցիչներ:
Վաղը լինելու է ազգագրական ընթրիք, ծանոթանալու են հայկական պարերին, կազմակերպվելու են տուրիստական շրջագայություններ երկրում, ցանկացողների համար նաև Արցախում: Հյուրընկալող կողմի իրավաբանները ֆուտբոլ են խաղալու ԱՊՀ մյուս երկրների իրավաբանների հետ:

Նունե Հովսեփյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել