Ցմահ ազատազրկման դատապարտվածը Եվրադատարանում հաղթել է Հայաստանի կառավարությանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանից Aravot.am-ին հայտնի է դարձել, որ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանը հաղթել է Հայաստանի Հանրապետությանը:

ԵԴ-ն գտել է, որ Մուրադխանյանի գործով խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը, այն է՝ ապօրինի կալանքի տակ պահելու մասին:

Արարատ Մուրադխանյանին Հայաստանի կառավարությունը պետք է վճարի 6000 եվրո՝ որպես փոխհատուցում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել