Ադրբեջանում նախարարի որդին ծեծել է իր հարսնացուի դասախոսին

Ադրբեջանցի նախարարի որդին բոլորի աչքի առաջ ծեծել է իր հարսնացուի դասախոսին:
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի որդին` ուսանողների ներկայությամբ ծեծել է իր հարսնացուի դասախոսին: Այս մասին հայտնում է vesti.az-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` դասընթացներից մեկի ընթացքում դասախոսը նկատողություն է արել ուսանողուհուն, ում բերանում մաստակ է եղել: Սակայն ուսանողուհին արհամարհել է դասախոսին, ինչից հետո դասախոսը նրան խնդրել է լքել լսարանը: Ուսանողուհին դուրս է եկել լսարանից և զանգահարել իր փեսացուին` նախարարի որդուն: Վերջինս իր ընկերների հետ եկել է և ուսանողների աչքի առաջ ծեծել է դասախոսին , գցել հատակին:
Դասախոսին նաև սպառնացել են, որ եթե բողոքի իրավապահ մարմիններին, ապա իր և իր ընտանիքի համար ավելի վատ կլինի:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել