19-ամյա տղան և աղջիկը բերման են ենթարկվել` անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքով

Հունիսի 4-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցից ոստիկանության Գյումրիի բաժին բերման են ենթարկել 19-ամյա մի երիտասարդի: ՀՀ ոստիկանության փոխանցմամբ` նրանք ս/թ մարտի 21-ից հետախուզվում էր ավազակության և անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքով:

Նույն օրը, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցից Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունք բերման են ենթարկել նաև 19-ամյա մի աղջկա, որը ս/թ մարտի 21-ից հետախուզվում էր ավազակության հանցակցության և անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել