Դեղամիջոցից պատրաստել է թմրամիջոց

Մայիսի 31-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները թմրանյութ պատրաստելու կասկածանքով, Մայիսյան գյուղի սկզբնամասից բերման են ենթարկել Գյումրի քաղաքի 25-ամյա մի բնակչի, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 2 ներարկիչ` մեկի մեջ առկա էր 7.5 մլ տարողությամբ մուգ շագանակագույն թմրանյութանման զանգված:
Ոստիկանության տեղեկացմամբ` բերման ենթարկվածը հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, ինքը թմրամոլ է և օգտագործելու նպատակով «Կոդետերպ» դեղամիջոցից պատրաստել է թմրամիջոց:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել