«Ի՞նչ գործառույթներ կունենա էլեկտրոնային նոտարը կտակների տվյալների բազայի մասով». պարզաբանում է նոտարը

Նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգի համաձայն՝ էլեկտրոնային նոտարը կունենա կտակների տվյալների բազա:

Կստեղծվի բոլոր կտակների տվյալների միասնական բազա: Կապահովվի կտակների գաղտնիությունը (ինչպես կտակի գոյության փաստը, այնպես էլ դրա բովանդակությունը): Այն պետք է միացված լինի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին, սակայն այնպես, որ անձի մահվան գրանցումից հետո միայն հղում կկատարվի նոտարական գրասենյակին և դրանից հետո միայն նոտարը (և ազգականները) կարող են բացել կտակը: Նշված համակարգը հնարավորություն կտա ապահովելու մահացածի ժառանգական իրավունքը:

Կենտրոն տարածքի նոտար
Հասմիկ Հարությունյան

«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել