Ե՞րբ իրավունք ունի ճանապարհային ոստիկանը կանգնեցնել տրանսպորտային միջոցը

«Ճանապարհային երթեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե՝

ա) ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտելէ ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, կամ տրանսպորտային միջոցի ընթացքը կամտեղափոխվող բեռը, կամ վարորդը կամ ուղևորներն իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծումերթևեկության անվտանգության համար

բ) բավարար հիմքեր կան կասկածելու, որ տրանսպորտային միջոցը կամ դրա ներսում գտնվող անձինքգտնվում են հետախուզման մեջ

գ) անհրաժեշտություն կա վարորդներին տեղեկացնել ճանապարհներին առաջացած վտանգների,անբավարար պայմանների մասին:

Ինչպես նաև, նշված դեպքերից բացի, ոստիկանության ծառայողները կարող են տրանսպորտային միջոցներըկանգնեցնել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ նրան փոխարինող անձի կողմիցլիազորած հատուկ միջոցառումներ անցկացնելիս:
Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողների կողմից տրանսպորտայինմիջոցները կանգնեցնելու մասին պահանջը պետք է տրվի դեպի տրանսպորտային միջոցն ուղղված ցուցաձողի,կարմիր ազդանշանով սկավառակի կամ բարձրախոս սարքի միջոցով: Երթևեկության մասնակիցներիուշադրությունն իր վրա հրավիրելու համար կարող է ազդանշան տրվել նաևսուլիչով: Ճանապարհային երթևեկությունը կարգավորելիս ոստիկանության ծառայողը, իրավիճակից ելնելով,կարգավորիչ ազդանշաններին զուգահեռ, կարող է ազատ ձեռքով տալ վարորդների և հետիոտների համարընկալելի այլ ազդանշաններ: Ազդանշանները պետք է հասկանալի լինեն վարորդին և տրվեն ժամանակին,որպեսզի դրանց պահանջների կատարումը չստեղծի վթարային իրադրություն:

 

Նշնեք նաև, որ երթևեկության uահմանված արագության գերազանցման և տրանuպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափի խախտումների համար պատաuխանատվություն էառաջանում, երբ տվյալ խախտումը փաuտարկված է համապատաuխան տեխնիկական միջոցների կիրառմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել