Ինչպե՞ս ճանաչել սուտը լարվածությունը թոթափող ժեստերի միջոցով (Լուսանկարներ)

«Մի անգամ հետաքննություն էի անցկացնում, որի ժամանակ հետախուզում էի վտանգավոր և զինված մի հանցագործի:

 

Ենթադրվում էր, որ նա թաքնվել էր իր մոր տանը: Ես և մի հետաքննիչ գնացինք իրենց տուն:
Մայրը բացեց դուռը և համաձայնվեց մեզ ներս թողնել:

 

Մենք ցույց տվեցինք մեր վկայականները և խնդրեցինք, որ պատասխանի մի քանի հարցերի:
Երբ հարցրեցի, թե տա՞նն է իր որդին, մայրը պատասխանեց, որ տանը չէ:

 

Այդ ժամանակ ես ուշադիր հետևում էի նրա ժեստերին և նկատեցի, որ այդ հարցին պատասխանելու պահին մայրն իր ցուցամատով հպվեց իր անրակների միջև ընկած փոսին:

 

Մի քանի րոպե հետո ես կրկին հարցրեցի, թե հնարավո՞ր է այնպես է եղել, որ այն ժամանակ, երբ նա աշխատանքի է եղել, որդին ներս է մտել պատուհանից:

 

Մայրը կրկին պատասխանեց, որ ոչ՝ նշելով, որ այդ դեպքում ինքը կնկատեր:

 

Հարցին պատասխանելու պահին մայրը կրկին ցուցամատով հպվեց իր անրակային փոսին:

 

Այս ժամանակ ես համոզվեցի, որ նրա որդին գտնվում է տանը, քանի որ նա կրկնեց այդ ժեստը, իսկ երկու անգամը արդեն, դժվար թե, պատահականություն լիներ:

 

Վերջնականապես համոզվելու համար կրկին հարցրեցի՝ ասելով, որ փաստորեն համոզված եք, որ Ձեր որդին տանը չէ:

 

Նա կրկին տվեց նույն պատասխանը և կրկին ձեռքը շարժվեց դեպի պարանոց:

 

Այդ ժամանակ ես համոզվեցի, որ կինը ստում է:

 

Մենք սկսեցին առավել ուշադիր խուզարկել տունը և գտանք որդուն: Նա թաքնվել էր պահարանում գտնվող վերմակներում». իր պրակտիկայից պատմում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) նախկին աշխատակից Ջո Նավարրոն:

 

Իրականում այդ ժեստը ոչ թե ուղղակիորեն է բացահայտում սուտը, այլ անուղղակիորեն:

 

Մեխանիզմը հետևյալն է:

 

Որպես կանոն անձը ստելիս գտնվում է որոշակիորեն լարված հոգեվիճակում:

 

Այդ պատճառով էլ ստելիս մարդը միաժամանակ փորձում է իրեն չմատնելու համար թոթափել լարվածությունը, և դա իրականացնում է համապատասխան ժեստերի միջոցով:

 

Իհարկե պետք է իրավիճակի և հանգամանքների կոնտեքստում դիտարկել ամենը, քանի որ անձը կարող է նման հուզականորեն լարված հոգեվիճակում լինել այլ խնդիրների պատճառով:

 

Հարցաքննության ժամանակ սուտը բացահայտելու համար իրավապահ մարմիններին շատ օգտակար կարող են լինել նմանատիպ ժեստերի լեզվին տիրապետելը:

 

Հնարավոր է որևէ հարցի ժամանակ հարցաքննվող անձը ցուցաբերի իր լարվածությունը թոթափող որևէ ժեստ, իսկ քննիչը այդ հարցին կսկսի առավել ուշադրություն դարձնել (քան նախկինում)՝ փորձելով հասկանալ այդ հարցադրման և անձի լարվածության պատճառի միջև առկա գաղտնիքը:

 

Այսպես, ներկայացնենք մարդուն հանգստացնող, լարվածությունը թոթափող մի քանի ժեստեր, որոնք կօգնեն իրավապահ մարմիններին բացահայտել սուտը, ինչպես նաև հանցագործությունը:

 

 

up-to-the-right Անրակային փոսին հպումը, որպես կանոն, հանգստացնում է կանանց, ովքեր վտանգ, հուզական անհարմարություն, վախ կամ անհանգստություն են զգում:
up-to-the-left Ճակատին հպումը, որպես կանոն վկայում է այն մասին, որ մարդ ինչ-որ բանի հետ պայքարում է կամ գտնվում է անհարմար իրավիճակում:
straight-to-the-right Պարանոցի կամ ծոծրակի «շոյումը», որպես կանոն, վկայում է այն մասին, որ մարդ գտնվում է հուզականորեն լարված իրավիճակում, կասկածում է կամ այդ պահին անպաշտպան է զգում իրեն: Նույնիսկ կարճատև հպումը կարող է թոթափել լարվածությունը:
straight-to-the-left Հպումը այտին կամ դեմքի այլ հատվածին նույնպես լարվածությունը հանելու լավ միջոց է: Այն կարող է լինել նաև մտազբաղության նշան:
down-to-the-right

Երբ անձն այտերը լցնում է օդով, այնուհետև փչում է, նշանակում է, որ նա բարեհաջող անցում կատարեց վտանգավոր լարված իրավիճակից:
Հարցաքննության ժամանակ քննիչներն այս ժեստը տեսնելով կարող են եզրակացնել, որ ինչ-որ հարց հարցաքննվողի մեջ լարվածություն էր առաջացրել և, երբ քննիչն անցավ մյուս հարցին, հարցաքննվողը հանգստություն զգաց:
Քննիչի համար սա նախորդ հարցին վերադառնալու լավ առիթ է  😀

down-to-the-right Հաճախ փորձում են մի փոքր բացել վերնաշապիկը, որպեսզի օդ անցնի, որը ևս թոթափում է լարվածությունը:
straight Այս առիթով ուղղում են նաև փողկապը: 

 

 

Շատ կարևոր է նաև չշտապել եզրահանգումներով, եթե նման ժեստեր անձը ցուցաբերել է ընդհամենը մեկ անգամ:

 

Պետք է ստուգել կրկին անգամ, ինչպես վերոնշյալ օրինակում էր, այնուհետև համադրել մյուս ժեստերի հետ, որոնց մենք, անշուշտ, կշարունակենք անդրադառնալ…

 

Զարուհի Հարությունյան

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել