Նորություններ

Փաստաբանական ինստիտուտի զարգացմանը խոչընդոտում սոցիալ-տնտեսական վիճակը

Իրավաբան.net-ը շարունակում է ընթերցողին ծանոթացնել Հայաստանում գործող իրավաբանական ընկերություններին: «Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» շարքի հաջորդ զրուցակիցը ‹‹Ձեր իրավախորհրդատու›› փաստաբանական գրասենյակի տնօրեն Մարտուն Փանոսյանն է:
Վերջինս Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ ներկայումս քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման հարցում դրական տեղաշարժեր են նկատվում. ‹‹Երբեմն լինում են այնպիսի հաճախորդներ, որոնք իրենց իմացությամբ զարմացնում են, բայց պատահում է նաև հակառակը››:

 

Իրավաբանական գրասենյակն այժմ համագործակցում է մի շարք ֆիզիկական անձանց և ընկերությունների հետ, որոնց թվում է նաև ՄԱՊ կոնյակի և գինու գործարանը:

 

– Ե՞րբ է հիմնադրվել ‹‹Ձեր իրավախորհրդատու›› փաստաբանական գրասենյակը

 

– Գրասնեյակը հիմնադրվել է 2006 թվականին Վարդան Խեչեյանի կողմից: Ես ինքս այստեղ եմ աշխատում 2009 թվականից: Ներկայումս գրասենյակն ունի երեք հիմնական փաստաբան: Բայց կան նաև օտարերկրյա փաստաբաններ, որոնց հետ համագործակցում ենք:

 

– Ե՞րբ է սկսվում Ձեր գրասենյակի առօրյան

 

– Գրասենյակը, կախված օրվա ծանրաբեռնվածությունից, իր աշխատանքը սկսում է ժամը 9:30-ին կամ 10:00-ին և սովորաբար ավարտվում է 18:00-ին: Լինում են նաև դեպքեր, երբ ըստ անհրաժեշտության հնարավոր է աշխատանքային օրը երկարաձգվի:

 

– Հիմնականում ի՞նչ խնդիրներով են գալիս Ձեզ մոտ

 

– Հիմնականում դիմում են կորպորատիվ իրավունքի հարցերով: Մասնավորապես կապված ձեռնարկությունների կամ ընկերությունների գրանցումների և դրանց փոփոխության հետ կապված մի շարք հարցերով: Բացի հայաստանաբնակ քաղաքացիներից մեզ են դիմում նաև օտարեկրյա քաղաքացիներ, ովքեր ցանկանում են իրենց ընկերությունը գրանցել կամ որոշակի բիզնես սկսել: Սակայն, կորպորատիվ իրավունքից բացի, զբաղվում ենք նաև քաղաքացիական և վարչական, երբեմն նաև քերական գործերով:

 

– Ո՞րն է ձեր առանձնահատկությունը, որով կարողանում եք տարբերվել դաշտում գործող մյուս ընկերություններից

 

– Որևէ հստակ արտահայտված առանձնահատկություն դժվարանում են նշել: Թերևս կարող եմ միայն այն ասել, որ առաջարկում ենք ծառայություններ նաև օտար լեզուներով, ինչը կարծում եմ, բավական մեծ առավելություն է: Իհարկե, այսօր դաշտում կան գրասենյակներ, որոնք առաջարկում են օտարալեզու ծառայություններ, բայց դրանց թիվը քիչ:

 

– Կա՞ որևէ կարգախոս, որով գրասենյակն առաջնորդվում է

 

– Կարգախոս չունենք, բայց ունենք սկզբունքներ, որոնց պարտադիր հետևում ենք: Թե գրասենյակում և թե անհատական գործունեություն ծավալող փաստաբանը, պարտավոր է հետևել փաստաբանական կանոնագրքին: Այսինքն, վստահորդի հետ աշխատանքում և նրա շահերը ներկայացնելիս, պետք է լինի բարեխիղճ և ազնիվ: Եթե նրա ներկայացրած պահանջը անբարեխիղճ է կամ ոչ իրավաչափ, ապա նման դեպքերւմ հրաժարվում ենք ծառայություն մատոււցել: Մեր պրակտիկայի ընթացքում պատահել են նման դեպքեր, երբ մենք դադարել են ք իրավաբանական ծառայություններ մատուցել որևէ անձի կամ կազմակերպության: Փաստաբանի վարքագծի կանոնագրքում տեղ գտած սկզբունքներով առաջնորդվելը միակ գրավականն է հաջողության հասնելու, ինչպես նաև վստահորդի հետ քաղաքակիրթ հարաբերություններ ունենալու համար:

 

– Կարո՞ղ եք պատմել Ձեր պրակտիկայում կատարված որևէ հետաքրքիր դեպք

 

– Սովորաբար այն գործերն են տպավորվում մարդու հիշողության մեջ, որոնցով երկար ժամանակ ես զբաղվում: Ներկայումս գործ ունենք, որ 2010 թվականից մեզ մոտ է: Բավական հետաքրքիր է, այն հանգամանքը, որ այդ ընթացքում լինում են նաև օրենսդրական փոփոխություններ, որոնք իհարկե ազդում են գործի վրա:

 

– Ի՞նչ կերպ եք տրամադրում խորհրդատվությունը

 

– Մեզ մոտ խորհրդատվությունը հիմնականում առաջրկում ենք վճարովի հիմունքներով: Կան գրասենյակներ, որոնք տրամադրում են անվճար խորհրդտավություն` հուսալով, որ հետագայում գործի շարունկաությունը հենց իրենց միջոցով կիրականացվի: Բայց շատ հավանական է, որ հաճախորդը օգտվելով այդ հանգամանքից գա և տա այնպիսի հարցեր, որոնք այդ պահին նրա համար արդիական չեն: Իսկ եթե դու դրա գումար ես վճարում, ապա հարցին ավելի պատասխանատվությամբ ես վերաբերում: Այստեղ խնդիրը ոչ թե ֆինանսական կողմն է, այլ հաճախորդի կամ վստահորդի վարքագծի հարցն է:

 

– Ոլորտին ծանոթ լինելով, ինչպե՞ս եք գնահատում փաստաբանության զարգացումը Հայաստանում

 

– Փաստաբանության զարգացման մակարդակը կարող եմ գնահատել դրական: Հատկապես վերջին տարիներին այդ ուղղությամբ բավական լուրջ քայլեր են իրականացվել:Մասնավորապես փաստաբանական դպրոցի բացումը բավական լուրրջ քայլ էր Հայաստանում փաստաբանական ինստիտուտը զարգացնելու համար, քանի որ փաստաբան դառնալու համար անձինք վերապատրաստման դասընթացներ անցնում և նոր միայն ստանում փաստաբանի կոչումը:

 

Զրույցի վերջում գրասենյակի տնօրեն Մարտուն Փանոսյանը նշեց, որ Հայաստանում փաստաբանական ինստիտուտի զարգացման համար լուրջ խոչընդոտող գործոն է սոցիալ-տնտեսական վիճակը, քանի որ մարդիկ չունենալով համապատասխան հնարավարություններ իրավաբանական օգնության ծայրահեղ դեպքերում են դիմում:

 

Առաջարկում ենք կարդալ նաև շարքի մյուս հարցազրույցները` «ԼեգալԼաբ», «ԱԳՐԻՄԵՆԹ», «Արմադել Քոնսալթինգ», «Զոհրաբյան և գործընկերներ»  իրավաբանական (փաստաբանական) ընկերությունների մասին:

 

Արև Ավագյան

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել