Գիշերով քանդում են «Փակ շուկա»-յի տանիքը

Պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված «Փակ շուկայի» տանիքն այս պահին քանդում են:

Դրա մասին հայտնում է ֆեյսբուքի օգտատերերից Բիայնա Մահարին (Biayna Mahari):

Նա  իր էջում գրառում է  կատարել՝ ահազանգելով. «Հենց հիմա քանդում են «Փակ շուկայի» կամարները, տարածեք»:

Հիշեցնենք, որ համաձայն Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության, «Փակ շուկայում» վերանորոգում իրականացնող կազմակերպությունն իրավունք չունի փոխել շենքի արտաքին տեսքը:

 Փակ շուկայի սեփականատեր «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ին թույլտվություն էր տրվել միայն ներքին հարդարանքի և ավտոկայանատեղի կառուցելու աշխատանքների համար:

Ավելի վաղ, շենքի տանիքը վնասելու համար, կազմակերպությունը տուգանվել էր 200.000 դրամի չափով:

Հակառակ սրան, համացանցում հայտնված նկարներն ու տեսանյութերը վկայում են այն մասին, որ կրկին քանդում են պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված «Փակ շուկան»:

 Նկարը՝ Մամիկոն Սիմոնյանի Ֆեյսբուքի էջից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել