Թաֆթսի համալսարանի իրավաբանական դպրոց

Իրավաբան.net-ը շարունակում է «Արտերկրի իրավունքի դպրոցները» հատուկ նախագիծը: Շարքի իններորդ հոդվածը նվիրված է ԱՄՆ-ի Թաֆթսի համալսարանի իրավաբանական դպրոցին:

Այս անգամ «Արտերկրի Իրավաբանակ դպրոցներ» նախագծում ներկայացնում ենք այն ուսումնական հաստատությունը, որի շրջանավարտներն են եղել հայազգի քաղաքական գործիչներ, որոնց թվում են ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը և Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Ջորջ Քեվերյանը: Նշենք նաև, որ այս համալսարանի Ֆլետչեր դպրոցի շրջանավարտների թվում են բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ աշխարհի մի շարք երկրներից:

Թաֆթսի համալսարանը մասնավոր ԲՈՒՀ է, որն ունի մասնաշենքեր Բոսթոնում, Մեդֆորդ/Սոմերվիլում և Գրաֆտոնում, ինչպես նաև Ֆրանսիայի Թելուի համայնքում: Համալսարանի թալիսմանն է համարվում փիղը, իսկ նշանաբանն է «Խաղաղություն և լուսավորություն»: 1840թ-ին ունիվերսալիստական եկեղեցին որոշում կայացրեց հիմնադրել քոլեջ Նոր Անգլիայում: Չարլզ Թաֆթսը հնարավորինս շուտ այն հիմնադրելու համար իրեն պատկանող հողերը նվիրաբերեց այդ նպատակող: Թաֆթսի համալսարանը հիմադրվեց 1852 թվականին՝ որպես Թաֆթսի կրոնական քոլեջ: Այն անվանվել է Չարլզ Թաֆթսի անունով:

Համալսարանի կազմում մտնում են 9 դպրոց և 1 քոլեջ:

Այն է ՝
1. Արվեստի և գիտության բարձրագույն դպրոց
2. Ինժեներական դպրոց
3. Անասնաբուժական դպրոց
4. Ստոմատոլոգիական դպրոց
5. Ֆլետչերի դպրոց
6. Բժշկական դպրոց
7. Սննդի և վարքի գիտական դպրոց
8. Կենսաբժշկական գիտությունների բարձրագույն դպրոց
9. Քաղաքացիության և պետական ծառայության քոլեջ

Թաֆթսի համալսարանում իր ուրույն տեղն ունի Ֆլետչերի դպրոցը, որը պատրաստում է բարձր մասնագիտական գիտելիքներ ունեցող իրավաբանների, փիլիսոփաների և դիվանագետների: Դպրոցում գործում են հետևյալ ծրագրերը՝

• Իրավունքի և դիվանագիտության մագիստրոս
• Միջազգային գործարարության մագիստրոս
• Արվեստի մագիստրոս
• Միջազգային իրավունքի մագիստրոս
• Արվեստի ծրագրի գլոբալ մագիստրոս
• Փիլիսոփայության դոկտոր

Այլ տեղեկություններ ստանալ այստեղ` https://fletcher.tufts.edu/About.aspx

Կարդացեք շարքի նաև մյուս հոդվածները՝

Լուիս Գուիդո Կառլիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

Կենտրոնական եվրոպական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

Սորբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

Դելլիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

Հարվարդի իրավաբանական ֆակուլտետ

Գենտի իրավաբանական ֆակուլտետ

Օքսֆորդի իրավաբանական ֆակուլտետ

Նվարդ Լոռյան

Զարուհի Հարությունյան

Լուսանկարները՝ Ալեքսանդր Շագաֆյանի

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել